Տրևո Չալոբան կարող է լոնդոնյան թիմից հեռանալ ամռանը

«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան չի հեռանա լոնդոնյան ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Football.London-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստը կշարունակի նոր թիմ փնտրել առաջիկա ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չալոբայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Վեսթ Հեմը», «Ֆուլհեմը», «Միլանը», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը»։

Նշենք, որ Չալոբան այս մրցաշրջանում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Չելսիի» կազմում։ Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում պաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրած 25 խաղում ոչ մի գոլ չի խփել։

Transfermarkt պորտալը անգլիացի ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։