Չավին պլանավորում էր փետրվարի վերջին հայտարարել «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ծրագրել էր ակումբից հեռանալու մասին հայտարարել փետրվարի վերջին, երբ պետք է կայանար Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Նապոլիի» հետ առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի՝ 2023/2024 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին հայտնի դարձավ անցած շաբաթավերջին։ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին։

Այս ընթացքում 44-ամյա մասնագետը կատալոնացիների հետ երկու գավաթ է նվաճել՝ Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը (երկուսն էլ՝ 2022/2023 մրցաշրջանում)։