Պաշտոնական․ Եվգենի Կոչուկը վերադարձավ «Փյունիկ»

Մոլդովացի 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Կոչուկը վերադարձել է «Փյունիկ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կոչուկը երևանյան ակումբում սկսել է հանդես գալ 2022 թվականի հունվարից: «Փյունիկի» հետ Եվգենին 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստը իր ներդրումն է ունեցել 2022-ի եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1):

Կոչուկի կարիերայի ամենանշանակալի նվաճումներից է նաև 2016 թվականին «Ժիլինայի» հետ չեմպիոնությունը Սլովակիայում։ Մոլդովացի ֆուտբոլիստը նախկինում ելույթներ է ունեցել բացառապես եվրոպական ակումբներում։ Մեր 29 համարը Մոլդովայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում։