Լերոյ Սանեն անդրադարձել է իր ապագային

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն խոսել է իր ապագայի մասին՝ նշելով, որ Մյունխենում իրեն հարմարավետ է զգում։

«Ես արդեն խոսել եմ թիմի մարզական տնօրենի հետ այս մասին, ամեն ինչ լավ է։ Պայմանավորվեցինք նորից հանդիպել։ Ի վերջո, կտեսնենք, թե ինչ կլինի: Երբ ընտանիք ունես, նրանց փոխարեն էլ ես որոշումներ կայացնում։ Այս պահին մեզ մոտ ամեն ինչ շատ-շատ լավ է ընթանում։ Մյունխենում մենք մեզ հարմարավետ ենք զգում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա Սանեն փոխել է իր գործակալին՝ «Բավարիայի» հետ նոր պայմանագիր կնքելու համար։ Այս մրցաշրջանում գերմանացի վինգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։