«Սանդերլենդը» մերժել է իտալական ակումբի առաջարկը

«Սանդերլենդը» մերժել է «Լացիոյի» առաջարկը հարձակվող Ջեկ Քլարկին գնելու համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական ակումբը հրաժարվել է վաճառել 23-ամյա ֆուտբոլիստին 16 միլիոն եվրոյով։ Թիմը չի ցանկանում բաժանվել խաղացողից և մտադիր է նրան հնարավորինս երկար պահել։

2023/24 մրցաշրջանում Քլարկը «Սանդերլենդի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։