Միկել Արտետան մտադիր չէ հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր չէ հեռանալ ակումբից։

Ավելի վաղ Sport.es-ը հայտնել էր, որ 41-ամյա իսպանացին արդեն տեղեկացրել է իր իր շրջապատին անգլիական թիմից իր առաջիկա հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Արտետան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի աշխատել լոնդոնյան ակումբում։

Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։