«Ասթոն Վիլան» տրանսֆերային նպատակ ունի

«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Միդլսբրոյի» հարձակվող Մորգան Ռոջերսով:

Անգլիական ակումբը 21-ամյա անգլիացու համար 15 միլիոն ֆունտ է առաջարկել։

Ռոջերսը «Միդլսբրոյում» հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը 33 խաղում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։