Սքոթ ՄաքՏոմինայ. «Մենք դեռ երբեմն կապ ենք պահպանում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը խոսել է անգլիական թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին։

«Այն օրը, երբ Մոուրինյոն հեռացավ, ես նրան տեսա միջանցքում: Նա ինձ հրավիրեց իր աշխատասենյակ։ Չգիտեի ինչ ասեի, դժվար էր։ Այս տղան ինձ համար այնքան մեծ նշանակություն ուներ, նա ինձ երազ տվեց, և հիմա նա հեռանում էր: Չգիտեի՝ ինչ մտածել։

Ես ուղղակի ասացի. «Շնորհակալություն հնարավորության համար, դուք ինձ համար իսկական լեգենդ եք դարձել, հաջողություն ձեր հետագա աշխատանքում»։

Մենք դեռ երբեմն կապ ենք պահպանում: Եթե ​​ես լավ խաղ խաղացի, նա ինձ տեղյակ է պահում: Նա գրում է. «Ապրես, փոքրիկս»։ Նա ինձ միշտ այդպես էր անվանում: Ես շատ երախտապարտ եմ նրան»,- ՄաքԹոմինեյի խոսքերն է մեջբերում Goal-ը։