«Ինտերի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Լաուտարո Մարտինեսը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։

2023/24 Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղում (1-0) գոլը 26-ամյա արգենտինացու համար 124-րդն էր թիմի կազմում։ Հարձակվողն առաջ է անցել Քրիստիան Վիերիից (123) և հավասարվել Մաուրո Իկարդիին (124), ում հետ այժմ կիսում է ութերորդ տեղը։

«Ինտերի» պատմության լավագույն ռմբարկուն Ջուզեպե Մեացան է (287):

Լաուտարո Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականի հուլիսից։ «Ֆիորենտինայի» հետ հանդիպումը նրա 265-րդն էր ակումբի կազմում։