«Կաստիլյայի» հարձակվողը կտեղափոխվի Լա Լիգա

«Վալենսիան» վարձավճարով ձեռք կբերի «Կաստիլյայի» հարձակվող Պետեր Գոնսալեսին։

Ռաուլը, ով գլխավորում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը՝ «Կաստիլյան», հաստատել է, որ համաձայնության է եկել:

«Բոլոր փաստաթղթերը կստորագրվեն երկուշաբթի օրը»,- ասել է Ռաուլը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 21-ամյա հարձակվողին գնելու իրավունք կունենա «Վալենսիան»։

Գոնսալեսը «Ռեալի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա իսպանացին «Կաստիլյայի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։