Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսն հայտնել է, որ հաճույք է ստանում մյունխենյան ակումբում խաղալուց: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ են պտտվում Դևիսով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։
«Այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում: Ես խաղում եմ անհավանական թիմում՝ Եվրոպայի բացարձակ թոփ-ակումբներից մեկում»,- Դևիսի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։