«Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է մնացել Ռաֆայել Մարկեսի խոսքերից

«Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է մնացել «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսի խոսքերից, որ նա պատրաստ է փոխարինել Չավիին այն բանից հետո, երբ մասնագետը հեռանա կատալոնական ակումբի հիմնական թիմից, հայտնում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Չավին հայտարարեց մրցաշրջանի վերջում «Բարսելոնայից» հեռանալու մասին, Մարկեսն ասել էր, որ չի կարող հրաժարվել կատալոնական ակումբը գլխավորելու հնարավորությունից։

Այս խոսքերն այնքան էլ դուր չեն եկել «Բարսելոնայի» ղեկավարությանը։ Նրանք սա ընկալեցին որպես ժամանակավրեպ և անշնորհք ժեստ, որը բոլորովին ձեռնտու չէ «Բարսելոնայի» շուրջ տիրող լարված մթնոլորտին։

«Բարսելոնան» 44 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը առաջատար «Ժիրոնայից» հետ է մնում 11 միավորով։