«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է ակումբում իր ապագայի մասին:
«Ես այն մարդկանց տեսակն եմ, ով կենտրոնանում է կարճաժամկետ նպատակների վրա: Պետք է շարունակել աճել և հասնել հաղթանակների, քանի որ տիտղոսներ նվաճելը իսկապես դժվար է և կարևոր։
Այս պահին ես գոհ եմ ամեն ինչից։ Առաջին իսկ օրվանից ինձ հաճելի զգացի ակումբում՝ թե՛ գործընկերների, թե՛ երկրպագուների շրջանում: Ես շատ երջանիկ եմ Մանչեսթերում»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։