«Բարսելոնան» 2024 թվականի Եվրոպայի թոփ-5 առաջնություններում ամենաշատ բաց թողած թիմն է

Շաբաթ օրը՝ հունվարի 27-ին, կայացավ Լա լիգայի 22-րդ տուրի «Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների պարտությամբ՝ 3-5 հաշվով։

Չավիի թիմը 2024 թվականին անցկացրած 8 խաղում 19 գոլ է բաց թողել, ինչը Եվրոպայի թոփ-5 առաջնությունների թիմերի մեջ վատագույն ցուցանիշն է։

Երկրորդ տեղում «Սևիլիան» ու «Ֆրոզինոնեն» են, որոնք 6 և 4 խաղում բաց են թողել համապատասխանաբար 13 գնդակ։