«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարևորության մասին իր մտքերով։
«Ինձ անհանգստացնում է երկարաժամկետ հեռանկարը, քանի որ, ինչպես Քենի Դալգլիշը և Բիլ Շենքլին, Կլոպը վակուում կթողնի իր հետևում։ Այս պահին Կլոպը «Լիվերպուլն» է։ Համաշխարհային ֆուտբոլում ոչ ոք չի կարող մեկի մասին մտածել առանց մյուսի։ Կլոպն ավելին է, քան մարզիչ։
Ակումբների մեծ մասում մենեջերները միայն անցնում են: Եթե երկրպագուներին հարցնեք, թե ում կնախընտրեն պահել՝ մարզչին, թե աստղային խաղացողներին, նրանք, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն խաղացողներին: Հարցրեք «Լիվերպուլի» երկրպագուներին՝ արդյոք նրանք կնախընտրեն, որ Կլոպը մնա, իսկ ակումբը վաճառի Մոհամեդ Սալահին, և նրանք միաձայն շնորհակալություն կհայտնեն խաղացողին և հաջողություն կմաղթեն նրան ապագայում»,- Կարագերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։