Սերդար Ազմունը կարող է մնալ «Ռոմայում»

«Ռոման» չի պատրաստվում բաժանվել հարձակվող Սերդար Ազմունից։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իտալական ակումբը մերժել է իրանցի հարձակվողի վերաբերյալ մի քանի առաջարկ։ Այդ առաջարկներից մեկը եղել է «Սևիլիայից»:

Ազմունը վարձավճարով խաղում է «Ռոմայում», իսկ հռոմեական թիմի նոր գլխավոր մարզիչ Դանիել Դե Ռուսիան Ազմունին տեսնում է որպես մրցաշրջանի երկրորդ հատվածի անհրաժեշտ խաղացող։

Այս մրցաշրջանում 29-ամյա Ազմունը «Ռոմայի» կազմում անցկացրել է 13 խաղ Ա Սերիայում և դարձել 1 գոլի հեղինակ։