Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Բարսելոնայի» մարզիչ Չավիի և թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։
««Բարսելոնայում» Չավիի գլխավոր խնդիրն այն է, որ նրան մի փոքր հիասթափեցնում է Լևանդովսկին, ով իր սովորական մակարդակով չի խաղում: Եվ սա շատ կարևոր կետ է»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից»: Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում, դարձել ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։