«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտնել է, թե երբ կարող է վերադառնալ խաղադաշտ։
31-ամյա գերմանացին դեկտեմբերի սկզբին մեջքի վիրահատության էր ենթարկվել։
«Երևի պատրաստ կլինեմ երկու շաբաթից։ Ես ինձ լավ եմ զգում»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 17 հանդիպման և բաց է թողել 15 գնդակ։