Լեոն Գորեցկան մտադիր չէ հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան այս տարի մտադիր չէ հեռանալ մյունխենյան ակումբից, հայտնում է լրագրող Քերի Հոուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը ոչ մեկի հետ չի շփվել «Բավարիայից» իր հնարավոր հեռանալու մասին և մտադիր է պայքարել թիմում տեղի համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ գերմանացին պատրաստվում է կարիերան շարունակել Անգլիայում։

Գորեցկան ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։