Մաուրիսիո Պելեգրինոն գլխավորեց իսպանական ակումբը

«Կադիսը» հայտարարել է Մաուրիսիո Պելեգրինոյին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

52-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Պելեգրինոյի վերջին աշխատանքը Չիլիի «Ունիվերսիդադում» էր։ Մինչ այդ նա գլխավորել է արգենտինական «Վելեսը», «Լեգանեսը», «Սաութհեմփթոնը», «Ալավեսը», «Ինդեպենդիենտեն», «Էստուդիանտեսը» և «Վալենսիան»։

Հունվարի 20-ին «Կադիսը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Գոնսալեսի հրաժարականի մասին։ Թիմը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը՝ 21 հանդիպումներից 15 միավորով։