«Ատալանտայի» կիսապաշտպանը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Թեուն Կոեպմայներսին: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ամռանը։

Ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ թուրինյան ակումբը պատրաստ է 25-ամյա հոլանդացու համար առաջարկել 40 մլն եվրո գումարած բոնուսներ։ «Յուվենտուսի» նպատակն է համաձայնեցնել տեղափոխությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո, որպեսզի ապահովի խաղացողին մրցաշրջանի ավարտից հետո:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։