«Ինտեր Մայամին» ընկերական խաղում պարտվեց «Դալլասին»

«Ինտեր Մայամին» ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել է «Դալլասին»։ Միակ գոլը երրորդ րոպեին խփեց Խեսուս Ֆերեյրան։

Մեսսին և Սուարեսը մասնակցեցին հանդիպմանը և փոխարինվեցին 64-րդ րոպեին։

Հաջորդ ընկերական խաղում «Ինտեր Մայամին» հունվարի 29-ին կհանդիպի «Ալ-Հիլալի» հետ։