«Նապոլին» կերկարաձգի պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

«Նապոլին» այս շաբաթ կհայտարարի եզրային հարձակվող Մատեո Պոլիտանոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են գործարքի պայմանների շուրջ։ Պայմանագիրը կկնքվի առաջիկա օրերին։ Նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 3 մլն եվրո։

Պոլիտանոն «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։