«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է այս մրցաշրջանում իր թիմի տիտղոսների հնարավորությունները։
«Հաղթե՞լ Լա Լիգան: Ես միշտ դրական եմ մտածում։ Կցանկանայի մտածել, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Գլխավոր նպատակն է շարունակել հաղթել և լինել Լա Լիգայի մրցավազքում։
Լա Լիգա, թե Գավաթ։ Մենք չենք կարող հրաժարվել դրանցից որևէ մեկից։ Պայքարելու ենք մեզ մնացած երեք տիտղոսների համար։ Մենք շատ մոտիվացված և ոգեշնչված ենք: Մենք պատրաստվում ենք համոզիչ հաղթանակ տանել հանդիպումներում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։