«Ասթոն Վիլան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Ասթոն Վիլան» հայտարարել է «Ցրվենա Զվեզդայի» աջ պաշտպան Կոստա Նեդելկովիչի տրանսֆերի մասին։

Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի սերբական ակումբում։

Ինչպես հայտնում է Transfermarkt պորտալը, տրանսֆերը «Ասթոն Վիլայի» վրա արժեցել է 7,6 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Նեդելկովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։