Ռոնալդո. «Մբապպեն իսպաներեն անթերի է խոսում»

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ կապված իրավիճակի և նրա՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

««Ռեալը» միշտ պայմանագիր է կնքում աշխարհի լավագույնների հետ։ Նրանք երկար տարիներ պահպանել են այս փիլիսոփայությունը, և զարմանալի չէ, որ ակումբը ցանկանում է շարունակել հավաքագրել լավագույններին:

Չգիտեմ, արդյոք Մբապպեն կգնա «Ռեալ», բայց կարող եմ ասել, որ նա գրեթե անթերի խոսում է իսպաներեն։ Ես տպավորված եմ, թե որքան լավ է նա խոսում այդ լեզվով:

Չգիտեմ, թե վերջում ինչ կլինի, բայց այս սերիալը շատ երկար է տևելու (ժպտում է)»,- Ռոնալդոի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։