Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն խոստովանել է, որ մանկուց երազել է խաղալ «զինագործների» կազմում, ինչպես նաև պատասխանել է այն հարցին, թե որ դիրքն է իրեն ավելի հարմար խաղալու համար։
«Ես ստորագրել եմ պայմանագիրը և հարգում եմ այն: Ես գիտեի, թե ուր եմ գնում, քանի որ մանկուց երազել էի խաղալ այս ակումբում։ Կարևոր չէ, թե որտեղ կհայտնվեմ, ես միշտ նույն բանն եմ անելու: Այսինքն՝ օգնեմ թիմին այնքան, որքան կարող եմ, և ինչ դիրքում էլ որ ինձ դնի մարզիչը, ես կանեմ ամեն ինչ՝ նույնիսկ որպես դարպասապահ։ Անկեղծ ասած, ես ինձ հարմարավետ եմ զգում ինչպես դաշտի կենտրոնում, այնպես էլ պաշտպանական եզրում: Ես գիտեմ իմ ուժեղ և թույլ կողմերը»,- Զինչենկոյի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Ալեքսանդր Զինչենկոն «Արսենալին» միացել է 2022 թվականին, այս մրցաշրջանում ֆուտբոլիստն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 19 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։