Լաուտարո Մարտինեսը խփած գոլերի քանակով հավասարվեց Քրիստիան Վիերիին

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը միլանյան ակումբի կազմում 123 գոլ է խփել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, նույնքան էլ «ներաձուրիի» նախկին հարձակվող Քրիստիան Վիերին: Ակումբի պատմության ընթացքում ընդամենը ութ ֆուտբոլիստ է ավելի շատ գոլ խփել:

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր պաշտոնական մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 110 միլիոն եվրո, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինտերը շուտով կերկարաձգի պայմանագիրը 26-ամյա Լաուտարոյի հետ։ Քրիստիան Վիերին հանդես է եկել «Ինտերում» 1999-ից 2005 թվականներին և «ներաձուրիի» հետ նվաճել է Իտալիայի գավաթը: