«Վեսթ Հեմը» 25 միլիոն եվրո կվճարի Ա Սերիայի հարձակվողի համար

Լոնդոնի «Վեսթ Հեմը» շուտով կարող է գնել Ա Սերիայի հարձակվողին:

Mirror Football-ի տեղեկությունների համաձայն, «մրճահարները» հայացքն ուղղել են «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գունդմունդսոնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը «Վեսթ Հեմին» հայտարարել է փոխհատուցման չափը, որի դիմաց բաց կթողնի իսլանդացուն։ 26-ամյա հարձակվողին թույլ կտան հեռանալ 25 միլիոն եվրոյի դիմաց։ «Վեսթ Հեմը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Ալբերտի համար նման գումար ծախսելու մասին:

Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Գուդմունդսոնը 19 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Իսլանդացին «Ջենոայի» լավագույն ռմբարկուն է: