«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի հանդիպումների ժամանակ մրցավարական սխալների մասին։
«Հիշում եմ «Խետաֆեի» դեմ 11 մետրանոցը, Ռաֆինյայի հետ Վալյեկասում մեծ պահը և Ժոաու Ֆելիշի գոլը «Գրանադայի» դարպասը: Եվս վեց միավոր կունենայինք։ Սրանք արդարացումներ չեն, սա իրականություն է։
Սրանք այն իրավիճակներն են, որոնց հետ պետք է գործ ունենանք 94-րդ րոպեին, բայց պետք է շարունակենք աշխատել: Սա է ճանապարհը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: