«Յուվենտուսը» տպավորիչ ցուցանիշ է շարունակում գրանցել

Կիրակի օրը՝ հունվարի 21-ին, «Յուվենտուսը» հյուրընկալվելիս Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում 3:0 հաշվով հաղթեց «Լեչչեին»:

Այսպիսով, թուրինյան թիմը չի պարտվում արդեն 17 հանդիպում անընդմեջ։ Դրանցից 14-ում հաղթել են բյանկոներիները։

«Յուվենտուսն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ հունվարի 27-ին: Ալեգրիի թիմը Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակներում տանը կհանդիպի «Էմպոլիի» հետ։