Կրիշտիանու Ռոնալդու. «Ես երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի մակարդակը։

«Ես երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում. Այստեղ ինձ լավ են վերաբերվում, այս առաջնությունը մեծ ներուժ ունի։ Եվ այն կշարունակի աճել: Շատերը կարծում են, որ այս ամենը նման է Չինաստանին, բայց ոչ, այստեղ ամեն ինչ լրիվ այլ է։

Սաուդյան Արաբիան ապահովել է 2034 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը, ինչը նշանակում է, որ առաջնությունը կշարունակի աճել առաջիկա 10 տարիների ընթացքում: Կարծում եմ, որ երկու-երեք տարի հետո Սաուդյան Արաբիան կհայտնվի աշխարհի լավագույն առաջնությունների թվում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։