Լուկա Մոդրիչը կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գործող պայմանագրի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը չի երկարաձգի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ և կարիերան կշարունակի այլ ակումբում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2024 թվականի ամռանը Մոդրիչը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։

Խորվաթ կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։