Կրիշտիանու Ռոնալդու. ««Մանչեսթեր Սիթին» վերջապես հաղթեց Չեմպիոնների Լիգան, նրանք արժանի էին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում», ասել է, որ երջանիկ է, քանի որ «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների Լիգան։

««Մանչեսթեր Սիթին» հիանալի հանդես եկավ։ Շնորհավորում ենք նրանց նախորդ մրցաշրջանում գրանցած արդյունքների համար։

Նրանք վերջապես հաղթեցին Չեմպիոնների լիգան։ Նրանք, հավանաբար, արժանի էին դա անել երկու տարի առաջ: Ինձ դուր է գալիս դիտել նրանց խաղը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում, բացի Չեմպիոնների Լիգայից, «Մանչեսթեր Սիթին» նվաճեց նաև Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը։ Այս մրցաշրջանում «Սիթին» նվաճել է նաև Աշխարհի ակումբային առաջնությունը։