Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Բարսելոնան»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Բարսելոնան»։

Ինչպես հաղորդում է Barcablaugranes-ը՝ Goal-ին հղումով, կատալոնական թիմի ղեկավարությունը նախատեսում է հրավիրել Մոուրինյոյին, եթե Չավին հեռացվի աշխատանքից։

Նշվում է, որ ակումբը դժգոհ է իսպանացի մարզչի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից և լրջորեն մտածում է պաշտոնանկության մասին։

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի «Ռոմայից» հեռացնելու մասին հայտնի է դարձել հունվարի 16-ին։ Իտալիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի 20 տուրից հետո «գայլերը» վաստակել են 29 միավոր և զբաղեցնում են 9-րդ տեղը։