Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել իտալական գրանդը

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է Sport Mediaset-ը։

Աղբյուրի համաձայն՝ մարզչի գործակալը կապ է հաստատել «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ հնարավոր նշանակման մասին։ Սակայն նրա բարձր աշխատավարձը կարող է խանգարել Մոուրինյոյի աշխատանքին «Նապոլիում»:

Հունվարի 16-ին մարզիչը հեռացվել է «Ռոմայից»։ Մոուրինյոն ակումբում է 2021 թվականից։ Նա թիմին հաղթանակ տարավ 2022 թվականի Կոնֆերենց լիգայում և անցած մրցաշրջանում հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Ա Սերիայի 20 տուրից հետո «Նապոլին» 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։