Կրիշտիանու Ռոնալդու. «Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի մրցունակ է, քան Ֆրանսիայի առաջնությունը»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնությունը համեմատել է Ֆրանսիայի առաջնության հետ։

«Սաուդյան Արաբիայի լիգան ավելի վատ չէ, քան Լիգա 1-ը: Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի մրցունակ է, քան Ֆրանսիայի առաջնությունը, կարող եմ ասել, որ այստեղ մեկ տարի անց։ Մենք արդեն ավելի լավն ենք, քան Ֆրանսիայի առաջնությունը», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

38-ամյա պորտուգալացին «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 203 թվականի հունվարից։ Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 18 խաղում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։