«Նապոլին» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Նապոլին» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Վերոնայից» հարձակվող Սիրիլ Նգոնգի տեղափոխության մասին։ 23-ամյա բելգիացին բարեհաջող բուժզննում է անցել և պայմանագիր կնքել ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերային գումարը կկազմի 18 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Նգոնգեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Այս ձմռանը խաղացողի համար հայտ էին ներկայացրել նաև «Միլանը», «Ասթոն Վիլան» և «Ֆիորենտինան»։