Հարի Մագուայերը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ կարող է կրկին փորձել բաժանվել իր կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերից։

Ինչպես տեղեկացնում է Mirror Football-ը, մանկունիանցիները դիտարկում են 30-ամյա անգլիացուն վաճառելու տարբերակը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն փորձել է վաճառել Մագուայրին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Վեսթ Հեմ»։