«Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստը տեղափոխվել է ԱՊԼ

«Բրայթոնը» հայտարարել է «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Վալենտին Բարկոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

19-ամյա արգենտինացին անգլիական ակումբի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր։

Բարկոն «Բոկա Խունիորսի» սան է, թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Անգլիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Բրայթոնը» 20 հանդիպումներից 31 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։