«Բարսելոնան» կմտածի Արաուխոյին «Բավարիայի» ֆուտբոլիստներից մեկի հետ փոխանակելու մասին

Քանի որ «Բավարիան» չափազանց հետաքրքրված է «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ձեռք բերելու հարցում, նրանք պատրաստ են կատալոնական ակումբին առաջարկել ուրուգվայցի ֆուտբոլիստին իրենց թիմի խաղացողներից մեկի հետ փոխանակելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Sport.de-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հետաքրքրված է մյունխենյան ակումբի երեք խաղացողներով՝ պաշտպան Մատեյս դե Լիգտը, եզրային հարձակվող Լերոյ Սանեն և կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը։ Առայժմ տեղեկություններ չկան, թե արդյոք «Բավարիան» կվճարի «բլաուգրանային» լրացուցիչ միջոցներ Արաուխոյի տրանսֆերի համար։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։