ՊՍԺ-ն մտադիր է վրեժ լուծել Մադրիդի «Ռեալից»

ՊՍԺ-ն մտադիր է վրեժ լուծել Մադրիդի «Ռեալից» հարձակվող Կիլիան Մբապպեի մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության համար, հայտնում է Realmadrid Exclusivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է գրավել աշխարհի ամենատաղանդավոր պաշտպաններից մեկին՝ Լենի Յորոյին, որին հավակնում է Մադրիդի «Ռեալը»։ Նշվում է, որ ֆրանսիացին մոտ է իսպանական ակումբ տեղափոխվելուն, սակայն ՊՍԺ-ն պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել պաշտպանին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար։

18-ամյա Յորոն «Լիլում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։