Սեզար Ասպիլիկուետան ծանր վնասվածք է ստացել

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան ծանր վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» հետ խաղում։

Ինչպես հաղորդում է «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը, Ասպիլիկուետայի մոտ մենիսկի պատռվածք է ախտորոշվել։ Այսպիսով, ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Դիեգո Սիմեոնեն չի կարողանա հույս դնել ֆուտբոլիստի վրա առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում։ 

Սեզար Ասպիլիկուետան «Ատլետիկո» է տեղափոխվել «Չելսիից» անցած հուլիսին։ Պաշտպանը մադրիդցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։