«Լիվերպուլը» հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստով

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Կո Իտակուրային ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է իրականացվել ամռանը, երբ ակտիվանա «Բորուսիայի» հետ նրա պայմանագրի գնման կետը (10 միլիոն եվրոյից մինչև 15 միլիոն եվրո): Պաշտպանով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Թոթենհեմը»:

Իտակուրան «Բորուսիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում ճապոնացին Գերմանիայի առաջնությունում յոթ հանդիպում է անցկացրել և երկու գոլ խփել։ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը ճապոնացի պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 15 մլն եվրո։