«Բավարիան» ուզում է գնել «Նյուքասլի» ֆուտբոլիստին

«Բավարիան» հետաքրքրված է «Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպիերով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 33-ամյա անգլիացուն որպես առաջնահերթ տրանսֆերային թիրախ է նշել։ Նշվում է, որ «Նյուքասլը» ցանկանում է պահել Տրիպիերին, սակայն անգլիական ակումբը հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխով, ում տրանսֆերը կարող է պաշտպանի համար ճանապարհ բացել դեպի մյունխենյան թիմ։

Այս մրցաշրջանում Տրիպիեն «Նյուքասլի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում կատարել է ութ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը անգլիացուն գնահատում է 11 միլիոն եվրո: