Լուկաս Սելարայանը հրաժարվել է տեղափոխվել «Բոկա Խունիորս»։ Հայազգի ֆուտբոլիստը կտեղափոխվի Արգենտինա։
«Հաջորդ տարի մենք պետք է ստորագրենք պայմանագիր, նա նորից վերադառնալու է: Նա Սաուդյան Արաբիայում կմնա եւս մեկ տարի, բայց ուղտերի եւ ավազների հետ երկար չի դիմանա», – մեջբերում է «Բելգրանոյի» նախագահ Լուիս Ֆաբիան Արտայմը:
Արգենտինական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել «Բոկու Խունիորս»:
Նա մտադիր է ավարտել պայմանագիրն «Ալ-Ֆաթեհում» եւ վերադառնալ «Բելգրանո»։