Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչը

Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Դալլասի (ԱՄՆ) մարզադաշտում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) թիմի՝ «Դալլասի» տնային մարզադաշտում։ Մարզադաշտի առավելագույն տարողությունը 105 հազար հանդիսական է։ «Դալլասի» մարզադաշտը հաղթեց «Նյու Ջերսիի»-ին՝ Աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացնելու իրավունքի համար:

ESPN-ը տեղեկացնում է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնության հանդիպումների ժամանակացույցը կներկայացվի փետրվարի 4-ին։ Այս օրը ՖԻՖԱ-ն պաշտոնապես կհայտարարի նաեւ մրցաշարի եզրափակիչի վայրը։ Հրատարակությունը հերքում է նաեւ The Sun-ի լուրն այն մասին, որ արդեն որոշված ​​է, որ այս հանդիպումը կայանալու է Դալասում։

2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին։