Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե երբ կավարտի կարիերան

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է խաղային կարիերան ավարտելու մասին հարցին.

«Այն պահին, երբ զգամ, որ ավարտելու ժամանակն է, ես կավարտեմ կարիերաս։ Միգուցե 10 տարի հետո՞»: – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

38-ամյա պորտուգալացին անցած տարվա հունվարից է հանդես գալիս «Ալ-Նասրի» կազմում։ Այս մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի առաջնությունում 18 խաղում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, նա նաև 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող։