Լուիս Էնրիկե․ «Ես չեմ դիտել Կիլիան Մբապպեի մասին վավերագրական ֆիլմը»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ չի դիտել ֆրանսիական գրանդի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որտեղ, մասնավորապես, խոսվում է ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամի մասին։

«Ես չեմ դիտել Կիլիան Մբապպեի մասին վավերագրական ֆիլմը։ Ես հեռուստացույց չեմ դիտում, միայն ֆուտբոլ եմ նայում»,- AS-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն դժգոհ է Էնրիկեի մարզչական աշխատանքից։ Օրինակ՝ 25-ամյա ֆուտբոլիստին դուր չի գալիս, որ իսպանացի մասնագետը նրան օգտագործում է որպես կենտրոնական հարձակվող։