Վիկտոր Օսիմհեն․ «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել՝ հաղթելու Աֆրիկայի գավաթը»

Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է Աֆրիկայի ազգերի գավաթի մասին։ Ֆուտբոլիստն ասել է, որ ուրախ կլիներ այս մրցաշարում իր թիմի հետ հաղթանակ տանել։

«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ թիմը հաղթի Աֆրիկայի գավաթը: Երևի մի օր մենք հաջողության կհասնենք, և ես կարողանամ հանգիստ շունչ քաշել»,- Օսիհենի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Օսիմհենը Նիգերիայի հավաքականում է հանդես գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացիկ խաղարկությունում նիգերիացիները նույն խմբում խաղում են Կոտ դ’Իվուարի, Հասարակածային Գվինեայի և Գվինեա-Բիսաուի հետ: Վերջին անգամ Նիգերիան Աֆրիկայի չեմպիոն է դարձել 2013 թվականին: